24.11.2024
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հղի է լայնածավալ ռազմական հակամարտությամբ. Մատվիենկո
prev Նախորդ նորություն

Այդ պատերազմով Ալիևի կլանի գոյության հարցն է լուծվում. քաղաքագետ

Այդ պատերազմով Ալիևի կլանի գոյության հարցն է լուծվում: Լուրջ հաջողություններ չարձանագրելու դեպքում կարելի է համարել, որ սկսվում է Ալիևի իշխանության վերջի սկիզբը: Նա նահանջելու տեղ չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հունիսի դեպքերից հետո Ալիևի դեմ ցույցեր էին սկսվել, որը կանգնեցվեց Թուրքիայի շնորհիվ: Ադրբեջանա-թուրքական զորավարժություններն ու Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները սառեցրեցին վիճակը, սակայն այս պատերազմից հետո, եթե Ալիևը հաջողություններ չգրանցի, դատապարտված է.

- բանակցություններ վարել էլի չի կարող,

-պատերազմով հարցերը լուծելու սպառնալիքները նույնպես կընկալվեն անլուրջ, մնում է հեռանալը, կամ հեռացվելը:

Սա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, թե հեռանալուց հետո ով է գալու: Կարելի է արձանագրել, որ հաջորդ իշխանության կազմը Թուրքիան է որոշելու, արդյունքում Ադրբեջանը դառնում է Թուրքիայի շարունակությունը, դեռևս առանձին պետական միավորի տեսքով և Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանում լինելու է անէական, ինչպես նաև Իրանի հետ հարաբերություններում նույնպես չի ընկալվելու որպես առանձին սուբյեկտ:

Եթե դեպքերն այս կերպ զարգանան, ապա տարածաշրջանում բոլորովին այլ աշխարքաղաքական պատկեր է ստեղծվում՝ նոր մարտահրավերներով ու նոր հնարավորություններով»,- գրել է Դանիելյանը: