6.04.2026
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք և 6 մահ
prev Նախորդ նորություն

Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել Ռուսաստանին զենքի նոր մատակարարումների համար. դեսպան

Երևանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել Մոսկվային ռուսական զենքի նոր մատակարարումների համար, բայց դեռ դրա մասին խոսք չկա։ Այս մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։


Նա հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի նրանց տեղեկացնի իրավիճակի մասին, որպեսզի ներկայացնի Հայաստանի կառավարության տեսլականը, եւ ինչ քայլեր է ձեռնարկում այն զինվորականների ծրագրերի մասին»:


«Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա», - նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ Երեւանն ու Մոսկվան դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով։


«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը նորմալ ռեժիմով է ընթանում։ Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, այժմ ունենք երրորդ կողմը՝ Թուրքիան։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա, իհարկե, կդիմենք և կլուծենք հարցերը (զենքի լրացուցիչ մատակարարումների մասին-խմբ.)։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին», - ասել է Տողանյանը։


VERELQ-ը նշում է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը սկսել է ինտենսիվ հրետակոծել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը՝ հարձակման անցնելով շփման գծի ողջ երկայնքով։ Երեւանն ավելի վաղ նշել էր, որ Ադրբեջանը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրում՝ շուրջ 200 զոհված զինվորական, 4 ուղղաթիռ, 33 միավոր զրահատեխնիկա եւ 27 անօդաչու թռչող սարք:


Հայտնի է նաեւ հայ զինվորականների կողմից 11 միավոր զրահատեխնիկա գրավելու մասին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերջին տվյալներով, մարտական գործողությունների սկզբից զոհվել է 31 զինծառայող եւ երկու խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան հարյուր մարդ:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: Ադրբեջանը նաեւ հայտարարել է իր տարածքում ռազմական դրություն եւ մասնակի զորահավաքի մասին:

Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակմանը. Ջոել Ֆորդևինդ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար