24.11.2024
Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակմանը. Ջոել Ֆորդևինդ
prev Նախորդ նորություն

«Հայաստան» հիմնադրամը մեկ օրում հավաքագրել է ավելի քան 660 հազար դոլար գումար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկ օրում հավաքագրել է ավելի քան 660 հազար դոլար գումար՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում։


Մինչ այդ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը հայտարարել էր, որ հիմնադրամի կայքը մեծ հարձակման տակ է: «Մեր մասնագետների ու հայ ինժեներների ցանցի ջանքերով այն չի վնասվել», - ասել էր նա ու հավելել, որ պատերազմ է թե՛ առաջնագծում, թե՛ տեղեկատվական դաշտում:


Այնուհետև նա հայտնեց կայքի աշխատանքի վերականգնման մասին: «Այսօր Հիմնադրամի կայքի համար մերոնք վեց ժամ կռիվ են տվել։ Ու այդ ընթացում նաեւ հարյուրավոր նվիրատվություններ են եղել։ Արդեն կարգավորված է, կայքն անխափան գործում է, այս պահին մի փոքր դանդաղ դեռևս։ Եթե տեսնում եք դանդաղ է աշխատում, սպասեք մի փոքր ուշ կարող եք նվիրատվություններ կատարել։ Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ կամ զանգել Հիմնադրամ», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:


Նա նաև կոչ է արել Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին միանալ համազգային դրամահավաքին ուղիղ Paypal համակարգով՝ օգտագործելով Paypal-ի ափը կամ կայքը: «Վճարման հասցեն է՝ [email protected]», - ասված է նրա գրառման մեջ: