24.11.2024
Ինչպես աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին
prev Նախորդ նորություն

Մենք ականատես եղանք համահայկական մասշտաբային զորահավաքի. պատգամավոր

Հայաստանն առաջին անգամ ռազմական դրություն է մտցնում, եթե 2016-ի ապրիլին ռազմական դրության ռեժիմ մտցվեր, հնարավոր է՝ պատկերն այլ լիներ:


Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հայտարարել է ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով ԱԺ հանձնաժողովի ղեկավար, "Իմ քայլը" դաշինքի խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։


«Նախօրեին ռազմական դրություն եւ ընդհանուր մոբիլիզացիա հայտարարելուց հետո մենք ականատես ենք լինում համահայկական մասշտաբային մոբիլիզացիայի, ներառյալ ինչպես Հայաստանը, այնպես էլ Սփյուռքը», - հայտարարել է պատգամավորը: Նա վստահ է, որ սադրանք սկսելով ՝ հակառակորդը թերագնահատել է հայկական կողմի ուժերը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունները, ընդգծել է Քոչարյանը, հայկական կողմին ստիպել են արագացնել բանակի հզորացման տեմպերը:


Նա ընդգծել է, որ Հայաստանում երեկ երեկոյան ստեղծվել է կամավորների որակական ռեզերվ։ Քոչարյանը տեղեկացրել է, որ տվյալ դեպքում խոսքն առաջին հերթին փորձ ունեցող կամավորների մասին է, որոնք քաջատեղյակ են առաջնագծին եւ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարությանը: