6.04.2026
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտին. Հովհաննիսյան

Ամբողջ գիշեր մարտեր են ընթացել, հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։ Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը չի հանգստացել, որոշ տեղերում հակագրոհներ է իրականացրել, որոնք հետ ենք մղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Նրա խոսքով, վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ նաև ծանր հրանետներ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրեր, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտին.


«Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր: Այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, 80-ը տեղափոխվել է Երևան: Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են գտնվում տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասաց նա։


 

Հերթ՝ արյունաբանականի մոտ. օրվա կադր
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար