Հռոմից Երևան հատուկ չվերթ կկազմակերպվի․ Տիգրան Ավինյան Կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը․ այս մասին գրառում է արել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 22:43
ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ 20:59
Կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Փաշինյան Կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: 20:50
Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի: 19:43
Վրաստանում Արձակուրդները կերկարաձգվեն Կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն՝ Վրաստանում ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարաձգվել են մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը: 19:26
Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում. «Ռազմինֆո» Մարտի 11-ին սոցցանցերի ադրբեջանական գրառումներից հայտնի դարձավ, որ մահացել է Ադրբեջանի զինված ուժերի փոխգնդապետ Անար Քյարիմովը (Anar Kərimov)։ 18:24
Սահմանադրության փոփոխությունը պետք է իրավունքի գերակայության սկզբունքով լինի. նախագահ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: 17:22
Իտալիայից հատուկ չվերթով Վրաստան է ժամանել 156 քաղաքացի. նրանցից 7-ը ջերմություն ունեն «Հռոմից Թբիլիսի հատուկ չվերթով ժամանած Վրաստանի քաղաքացիները ինքնաթիռում տեղավորված են եղել այնպես, որպեսզի զերծ մնանք վարակից», - «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: 17:09
Բաքուն և Աշգաբադը կզարգացնեն Արևելք-Արևմուտք տրանսպորտային- տարանցիկ միջանցքները Բաքուն և Աշգաբադը որոշել են համագործակցության կոնկրետ ուղղությունները, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: 17:07
Նոր խթան հայ-սերբական հարաբերություններում. Միրզոյանը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ Արարատ Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման փաստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա զբոսաշրջային փոխայցերի համար: 17:06
Ձեռնարկվում են քայլեր Իտալիայում գտնվող քաղաքացիների ՀՀ վերադարձի ուղղությամբ Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ 17:01
Դոլարը շարունակում է ամրապնդել դիրքերը. այն արդեն կազմում է ավելի քան 483 դրամ ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 11-ին, կազմել է 483.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.94 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 16:47
Փորձագետ. Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ քաղաքական հակամարտություն ՌԴ-ի հետ Անկարայի հարաբերությունները Մոսկվայի և այլ գործընկերների հետ բավականին բարդ են և բազմակողմ: Տնտեսական համագործակցությունը շարժվում է մեկ տրամաբանությամբ, քաղաքականը՝մեկ այլ: Էներգետիկ համագործակցության առումով կյանքի է կոչվել Թուրքական հոսք գազամուղը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Մատեուշ Հուդզյակը: 16:30
Քարոզարշավին չվնասելու համար մինչև հանրաքվեն ձեռնպահ կմնանք մեկնաբանությունից. Մուսինյան Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն ան դրադարձել է վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր ելույթներում հնչած որոշ հայտարարություններին: 16:20
Թուրքիան զարգացնում է անօդաչուների արտադրանքն՝Էրդողանի փեսայի միջոցով Սիրիայում և Լիբիայում Թուրքիայի ռազմական գործողությունների ընթացքում կենտրոնական դերակատարում են ունեցել անօդաչու թռչող սարքերը:Թուրքիան զարգացնում է ԱԹՍ-ների իր ծրագիրն արդեն մի քանի տարի՝Էրդողանի փեսայի օգնությամբ: Այդ մասին հղում անելով Neue Zürcher Zeitung-ին հայտնում է inosmi.ru կայքը: 15:50
Արա Զոհրաբյանը դիմել է վարչապետին՝ Արսեն Թորոսյանի անգործության կապակցությամբ Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը 2020 թվականի փետրվարի 28-ին, դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: 15:44
Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Հայաստան այցելություններից Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված սահմանափակումները այն պետություններից այցելուների նկատմամբ, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի վարակման դեպքեր։ 15:37
Ազատվել Փաշինյանից. «Հայոց արծիվներ» կուսակցությունը դրամահավաք է կազմակերպել «Հայոց արծիվներ» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը որակում է «ապազգային, օտարահպատակ ու կործանարար», որը վտանգում է Հայոց պետականության գոյության ապագան, Արցախյան հարցի հայկական դիրքորոշումն ու ազգային շահը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի աշխատունակության մակարդակը: 15:03
Լևոն Տեր-Պետրոսյանը Բրյուսել չի մեկնի ՀՀ առաջին նախագահին Եվրոխորհրդարանի ԱԼԴԵ խումբը հրավիրել է մասնակցելու Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանին, որը ժամանակ առ ժամանակ անցկացվում է ԱԼԴԵ-ի հրավերով։ 14:37
Արցախի ու Հայաստանի հարաբերությունները չեն գործում խաղի ինչ-որ կանոններով. Աշոտ Ղուլյան Արդյոք այսպես կոչված «իշխանության տրանզիտը» Ադրբեջանում կապվա՞ծ է ղարաբաղյան գործընթացի հետ: Կա՞ն «կարմիր գծեր» ղարաբաղյան կարգավորման գործընթացում և արդյոք Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) պետք է մնա որպես անկախ պետություն, թե՞ միավորվի Հայաստանի հետ: 14:32
Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Կուրթան համայնքի բնակչի հետ կոպիտ խոսելու համար Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Կուրթան համայնքի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ «մարդու առողջական վիճակը գերագնահատելու իր կարողության» և «քաղաքացու կաշկանդվածությունը» թերագնահատելու համար։ 14:14
Վեց կետեր. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հանրաքվեի հռչակագրի նախագիծը Մարտի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում՝ սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակում, հրապարակեց հանրաքվեի հռչակագրի նախագիծ, որի տեքստը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում։ 13:57
Անկարան գիտակցում է՝թուրքական ռազմական լուծում Իդլիբում չի լինելու Մոսկովյան գագաթաժողովը դառը դեղահաբ էր Էրդողանի համար: Չնայած այդ համաձայնագիրը համարվում է 2018թ.-ի Սոչիի համաձայնագրի շարունակություն, սակայն Էրդողան-Պուտինը հանդիպումը հիշեցնում էր թուրքերի կողմից իրենց պարտության ընդունում: Այդ մասին հղում անելով The American Conservative-ին հայտնում է inosmi.ru կայքը: 13:57
Դեսպանությունը Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապի մեջ լինել Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: 13:46
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախում Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: 13:40
Էրդողանն ուժեղացնում է Թուրքիայի դիրքերը Սիրիայի արևելքում՝ընդդեմ քրդերի Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնել դեռ այն ժամանակ, երբ գործում էր խալիֆայությունը: Գորշ սխեմաներով նավթ էր գնվում տարբեր բիզնես խմբերի կողմից: Էրդողանը ցանկանում է ուժեղացնել Թուրքիայի դիրքերը Սիրիայի արևելքում, որպեսզի թուլացնի քրդական խմբավորումներին, որոնք գումարներ են ստանում սիրիական նավթային հանքավայրերի անօրինական շահագործումից: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Բորիս Ռոժինը: 13:01
Թուրքմենստան-Ադրբեջան. Պանթուրքիստական էներգետիկ-տրանսպորտային տանդեմ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: 12:57
Տիգրան Ավինյանը դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 1698 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: 11:47
ՊՆ-ի կողմից վառելանյութի գնման գործընթացում խախտումներ կան. ՊՎԾ Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ 11:17
Մոտ օրերս Հայաստանում պաշտոնապես կբացվի Սերբիայի դեսպանությունը Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ: 11:09
Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ Երեւանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա: 10:50
Ռազմական փորձագետ. Սիրիայում պահպանվում է հրադադարի ռեժիմը Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին հայտարարել է, որ Սիրիայում այսօր պահպանվում է հրադադարի ռեժիմը: Դրան հնարավոր է եղել հասնել Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում: 10:50
Հրադադարը կանխեց Թուրքիա-ՌԴ հակամարտությունը Թուրքիայի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կանխվել է և դա շատ կարևոր է: Այդ հանգամանքը դրված է հրադադարի հիմքում: Այդ մասին հայտարարել է բրիգադային նախկին գեներալ Նաիմ Բաբյուրօղլուն: 10:29
ԱԱԾ-ն հայտնում է պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր բացահայտելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանությունների նախապատրաստելու դեպքեր բացահայտելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը. 10:04
Մամուլ. Լսումներ հանուն ՀՀ «թիվ մեկ քավորի». իշխանությունն ամեն ինչ անում է Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանի թիվ մեկ քավորի՝ Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի` քաղաքապետ դառնալու գործընթացը «ժողովրդավարության» քողով պատվի։ 09:28
Հայաստանը 2015–2019թթ․ 415 տոկոսով ավելացրել է զենք-զինամթերքի ներկրումը. SIPRI Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է իր հերթական զեկույցը 2019թ․ սպառազինությունների միջազգային վաճառքի միտումների վերաբերյալ: 09:01