Հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական կտա Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ին: 22:15
Հայ-ռուսական զորքերը մարտեր կվարեն չնախատեսված օպերացիոն ուղղություններում. նախարար Կարեւոր է համատեղ հայ-ռուսական զորավարժությունների անցկացումը, հատկապես ոչ պլանային սցենարներով, հրամանատարների ինքնուրույն որոշումներով` "Հրամանատրում առաջադրանքի միջոցով" սկզբունքի կիրառմամբ: Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում: 19:37
Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջ. Ջորջ Քենթ Այցի շրջանակում նրանք կհորդորեն կողմերին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: 17:31
Բաղդասարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ ԱԺ «Հանրապետական» խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ: 17:06
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան Կանադայի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան կավարտվի հոկտեմբերի 13-ին: 16:59
ՀՀ նախագահն ու Վահրամ Բաղդասարյանը հանդիպել են Առկա խնդիրները հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով: 16:50
ԱՄՆ-ն Կիպրոսում փակել է իր ավիաբազան 2017 թվականի օգոստոսին ԱՄՆ-ն փակել է Կիպրոսում իր ավիաբազան, որի շահագործման համար 4 տարվա ընթացքում մոտ 71 մլն դոլար է ծախսվել: 16:16
Փաշինյանն ԱԺ-ում է. ՀՀԿ-ի հայտարարությունը գնահատում է «խելամիտ որոշում» Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը կդիտարկվեր որպես երկրում վիճակը ապակայունացնելու փորձ: 16:08
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան. Մոսկվայի ու Բաքվի միջև բարեկամությունը պատրանք է Այսօրվա ստատուս-քվոն ձեռնտու է ՌԴ-ին, սակայն ձեռնտու չէ Ադրբեջանին: 16:04
Ռուսաստանցիների մեծ մասն ուկրաինացիներին խորամանկ ու երկերեսանի է համարում Ռուսաստանցիների զգալի մասը շարունակում է հարևան Ուկրաինային վատ վերաբերվել, իսկ ուկրաինացիներին շատերը խորամանկ ու երկերեսանի են համարում: 15:44
The Hill-ը. ԱՄՆ-ն Էր Ռիադին սպառնացել է զենքի մատակարարումների արգելքով Պատրաստ են այդ քայլին գնալ, եթե պարզվի, որ Էր Ռիադը մասնակցություն ունի սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հետ: 15:30
Լեւոն Հայրապետյանի մահվան վարկածը վերստուգվում է. հնարավոր է նրան թունավորել են Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի ուսումնասիրության է ենթարկելու 2017-ին մոսկովյան բանտում մահացած հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, գրում են ռուսական լրատվամիջոցները։ 15:21
Միջազգային հանրությունը պետք է ընդդիմանա ԱՄՆ-ի քայլերին. Խոշռու ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ն, որպես ԱԽ-ի մշտական և վետոյի իրավունք ունեցող անդամ, ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը հարգելու պատճառով պատժում է աշխարհի ժողովուրդներին: 14:39
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. ԱՀ ԱԳՆ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: 14:29
Փորձագետ. Ղարաբաղյան հարցում Փարիզը, կարծես, հայտնվել է պահեստայինների նստարանին Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում էին Մոսկվան ու Վաշինգթոնը: Փարիզը, կարծես թե, հայտնվել էր պահեստայինների նստարանին: 14:23
Շրջելու եմ հեծանիվով, երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով. Հայկ Մարության Այո, իհարկե, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները փոփոխվելու են։ Բայց եթե իրենք պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են ծառայելու, մենք չպետք է մերժենք այդ մարդկանց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: 14:16
Փաշինյանի և Ալիևի հանդիպումը նվազեցրել է Լեռնային Ղարաբաղում լարվածությունը. Լեբեդև Արդյունքներն ակնհայտ են, այժմ հակամարտության տարածաշրջանում լարվածությունը զգալիորեն նվազել է: 14:08
Պաշտպանական ոլորտում Իրանն աշխարհի ամենահզոր երկրներից է. գեներալ Ալի Աբդոլլահին Իրանն այսօր համարվում է աշխարհում հրթիռային հզոր ուժերից մեկը: 13:51
Ներդրումները 11 անգամ նվազել են, վարկերը՝ աճել. Բագրատյանն «ընդհատում է» Փաշինյանի թռիչքը Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը սխալ է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆինանսական հատվածում տվյալների ներկայացման հիման վրա արված Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար պնդումը: 12:51
Մոսկվան չի պահանջում ՀՀ-ից պռոռուսական քաղաքականություն, բայց ուզում է հստակություն Բայց հստակություն չկա: Նոր իշխանությունները չեն էլ հաստատում այն, որ Ռուսաստանը Հայաստանի համար նախկինի պես հատուկ գործընկեր է: 12:41
Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևան երկրների հետ. Յըլդըրըմ Եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է հրաժարվի 1915 թվականի իրադարձությունների հետ կապված պահանջներից: 12:26
Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ են ցանկացել տեղափոխել 153 կարատ ադամանդե քարեր. ՊԵԿ Ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներով: 12:19
Խորհրդարանական ընտրությունների բուն զարգացումները մտան սահմանադրական փուլ. Դանիելյան Կարելի է մտածել, որ խմբակցությունից դուրս գալը պետք է հիմք լինի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու համար, սակայն դա կլինի անհիմն բոնուս՝ խեղաթյուրված կուսակցական շինարարության համար: 12:12
Դարձ ի շրջանս յուր. Գաբրիել Ղազարյանը նշանակվեց սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը 2014 - 2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը։ 11:55
Իրանի ԿԲ-ի ղեկավարն անարդյունավետ է համարել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեծ մասն անարդյունավետ եղան Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) ջանքերի շնորհիվ: 11:49
Հայկ Մարությանը ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը. ավագանին նիստ գումարեց Երևանի ավագանու հոտեմբերի 10-ի առաջին նիստի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն ստանձնեց Երևանի քաղաքապետի պաշտոնը: 11:45
Բանկերում վարկերն աճել են 7 տոկոսով, ավանդները՝ 9.2 տոկոսով. Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է տվյալներ՝ ՀՀ տնտեսության ցուցանիշների մասին: 11:13
Վրաստանի նախագահ կարող է դառնալ Սաակաշվիլիի կուսակիցը Վաշաձեն նախընտրական քարոզարշավի մասնակիցներից միակն է, որի վարկանիշը բարձրացել է՝ սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ: 11:12
The National Interest. ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև առկա են սառը պատերազմի նշաններ Սառը պատերազմի մեկ այլ նշան է այս զենքի տեղակայման «վտանգավոր միտումն» տարածաշրջաններում, որի հետեւանքով ապակայունացում է առաջացնում: 11:09
Վրաստանը կշարունակի ամերիկյան սպառազինություն գնել Թե զենքի ինչ տեսակի մասին է խոսքը, Իզորիան չի նշել, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ը Վրաստանին Stinger զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի։ 11:04
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվել է Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Կարեն Բատիկյանը: 11:03
Մահացել է «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Արայիկ Խանդոյանը «Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է Արայիկ Խանդոյանի մահվան լուրը: 10:57
Ղարաբաղյան բանակցություններն անցկացվելու են միայն ՀՀ-Ադրբեջան ֆորմատով. Ալիև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով երկրի կառավարության նիստում, բացառել է Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին: 10:50
ՀՔԾ-ի ինձ սպառնալու եւ ճնշում գործադրելու ապարդյուն փորձ է կատարում. Աշոտյան ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է իր մասին Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությանը: 10:47
Թուրքիայի մասնավոր սեկտորը համաձայնել է 10 տոկոսով իջեցնել ապրանքների գները Այս տարի թուրքական արժույթը կորցրել է իր 40 տոկոսը, ինչը գների աճի պատճառ է դարձել։ 10:39
Իրանը ռեակտիվ ուսումնական նոր կործանիչ է մշակում Նոր ինքնաթիռը, որը կօգտագործվի ուսումնական նպատակներով, ստեղծվում է տեղական տեխնոլոգիաների եւ սարքավորումների գործածմամբ։ 10:32
Մի զանգեք մեզ, այս էժան խաղում մենք չկանք. ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորի հայտարարությունը Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ 09:43
Մամուլ. «Դավաճանությունից» հետո Գևորգ Կոստանյանը ծանր զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գեւորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»: 09:20