11.09.2026
Բաղդասարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ
prev Նախորդ նորություն

Մինսկի խմբի համանախագահները ՀՀ և Ադրբեջան կայցելեն հոկտեմբերի վերջ. Ջորջ Քենթ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի վերջ: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ր Եվրազիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը:


«Մինսկի խմբի համանախագահները Հայաստան և Ադրբեջան կայցելեն երկու շաբաթից: Այցի շրջանակում նրանք կհորդորեն կողմերին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», -ասել է նա:


Քենթը նաև նշել է, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Դուշանբեում «շատ դրական ազդակ է»: Նա նկատել է, որ այդ հանդիպումից հետո լարվածությունը շփման գծում նվազել է:  


«Մենք մշտապես կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը: ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, անում է ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար», - հավելել է նա:

Հայ-ռուսական զորքերը մարտեր կվարեն չնախատեսված օպերացիոն ուղղություններում. նախարար
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ