24.11.2024
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան
prev Նախորդ նորություն

Բաղդասարյանը չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ

ԱԺ «Հանրապետական» խմբկացության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ ՀՀԿ-ն կարող է արտախորհրդարանական ուժ դառնալ:


«Քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ, և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը, որ նա պետք է լինի խորհրդարանական կամ իշխանություն»,- ասել է Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը։


Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա ընտրություններին, խմբակցության ղեկավարը նշել է , որ նման հարց դեռ չեն քննարկել։ Նա հավելել է նաև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն քաղաքական տեսանկյունից ճիշտ չի համարում, բայց ՀՀԿ-ն որևէ կերպ չեն խոչընդոտի ընտրական գործընթացներին։


Լրագրողների հարցին, թե իր կարծիքով, արդյոք սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվել է, Բաղդասարյանը պատասխանել է՝ աստիճանաբար կվերականգնվի։


Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարություն էր տարածել ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որտեղ նշվում է, որ կուսակցությունը, չընդունելով դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության բերած հիմնավորումները, «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուին»:


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարել այդ հայտարարությունը: