Շրջելու եմ հեծանիվով, երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով. Հայկ Մարության
Այո, իհարկե, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները փոփոխվելու են։ Բայց եթե իրենք պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են ծառայելու, մենք չպետք է մերժենք այդ մարդկանց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը:
Արդեն իսկ հրաժարական է տվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ըստ այդմ Մարությանը չի բացառում, որ վարչական շրջանների ղեկավարները կփոխվեն։
«Մեր վերջնական որոշման մասին դուք կլսեք եւ կիմանաք։ Մենք թաղապետերին չենք դիտարկում որպես կուսակցությունների ներկայացուցիչներ, մեզ համար կարեւորը մարդկանց պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ լինելն է։ Այո, իհարկե, փոփոխվելու են։ Բայց եթե իրենք պրոֆեսիոնալ են եւ պատրաստ են ծառայելու, մենք չպետք է մերժենք այդ մարդկանց», - ասաց Մարությանը։
Նա նաեւ վստահեցրեցմ, որ շրջելու է երթուղայիններով, ավտոբուսներով եւ մետրոյով։ «Ես շրջելու եմ եւ հեծանիվով, եւ ավտոբուսով, եւ երթուղայիններով, եւ մեքենայով, եւ մետրոյով», - ասաց նա։
Հայկ Մարությանը հայտնեց նաեւ, որ աշխատանքի է գալու առանց փողկապի։ Նա Երեւանի ավագանու առաջին նիստին քաղաքապետն առանց փողկապի էր։