25.11.2024
Ղարաբաղյան բանակցություններն անցկացվելու են միայն ՀՀ-Ադրբեջան ֆորմատով. Ալիև
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահ կարող է դառնալ Սաակաշվիլիի կուսակիցը

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն երկրի նախագահական ընտրություններում հաղթողի հիմնական հավակնորդն է: Ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 28-ին: Այսպիսին են Edison Research ընկերության իրականացրած հարցման արդյունքները, որը պատվիրել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:


Այդ տվյալների համաձայն՝ Վաշաձեն նախընտրական քարոզարշավի մասնակիցներից միակն է, որի վարկանիշը բարձրացել է՝ սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ:


Edison Research-ի տվյալներով՝ եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, ապա «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը գլխավորում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, կհավաքեր ձայների 31 տոկոսը:


Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին զգալիորեն հետ է: