23.11.2024
Լեւոն Հայրապետյանի մահվան վարկածը վերստուգվում է. հնարավոր է նրան թունավորել են
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ԱԺ-ում է. ՀՀԿ-ի հայտարարությունը գնահատում է «խելամիտ որոշում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցությունը երեկ տարածած հայտարարության մեջ հայտնում է, որ «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»:


Վարչապետն այսօր եկել էր Ազգային Ժողով, որտեղ էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ոչ թե ողջունում է, այլ խելամիտ որոշում է համարում այդ հայտարարությունը: Նա հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, քանի որ ՝ «երեկվա հայտարարությունից հետո ուղղակի հարկ է համարել այսօր գալ Ազգային ժողով»: 


Փաշինյանը նաև հայտարարեց, որ հանդիպելու է նաև ՀՀԿ  խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:


«Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը կդիտարկվեր որպես երկրում վիճակը ապակայունացնելու փորձ: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ պատգամավորները լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին իրավիճակին»,- ասաց նա՝ անդրադառնալով այն պատգամավորներին, որոնք հայտարարություն են տարածել, որ միանում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամայականին:


«Եթե ճնշում եղել է, ապա դա ժողովրդական ճնշում է»,- հավելեց նա ի պատասխան այն պնդումների, թե որոշ պատգամավորներ դա արել են ճնշման ներքո: