Армен Саркисян принял Аркадия Дворковича Президент Армен Саркисян и Аркадий Дворкович являются давними приятелями. 19:24
Գաղտնալսված խոսակցությունները կարող են սերիալների պես հրապարակվել․ Ֆելիքս Ցոլակյան ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսված ձայնագրության հրապարակումը հակապետական քայլ է, սակայն այն կարող է շարունակություն ունենալ եւ հեռուստատեսային սերիալների պես հերթով հրապարակվել։ Այս մասին ՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ (2007-2013) Ֆելիքս Ցոլակյանը։ 18:02
ԱՄՆ-ն հասկանում է Սիրիայի հայությանն օգնելու ՀՀ ցանկությունը. ԱՄՆ դեսպանատուն Միացյալ Նահանգներն ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որտեղ երեք միլիոն անմեղ քաղաքացիական բնակչություն գտնվում է շրջապատման մեջ ու նրանց սպառնում է հարձակում Ասադի ռեժիմի կողմից, որին սատարում են Ռուսաստանն ու Իրանը: 17:28
Անհրաժեշտ է վերականգնել արցախյան բանակցությունների եռակողմ ձեւաչափը․ Մայիլյան Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը։ 16:46
Փորձագետ. ԱՄՆ-ն պարտություն է կրել Սիրիայում ԱՄՆ-ն հասկանում է, որ պարտություն է կրել Սիրիայում և այդ պատճառով անխուսափելի է հրթիռային հարվածը սիրիական բանակին: 16:40
Պայմանական պատերազմը մեզ են հայտարարել․ վարչապետը՝ «Շանթ 2018» զորավարժությունների մասին «Շանթ 2018» զորավարժությունների նապատակն է հղկել ու կատարելության հաստցնել պետությունը խաղաղ վիճակից պատերազմականի բարելուն ուղղված աշխատանքները։ Այս մասին «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 16:29
Թուրքիան միակողմանի խաղ է սկսել՝ Իդլիբի ճակատամարտին ընդառաջ. արևելագետ Անկարան սեփական խաղն է նախաձեռնում: 16:28
Վրաստանում բոլորն են պարտավոր հարկ վճարել. Մամուկա Բախտաձե «Մենք առավելագույնս ընկերական ենք տրամադրված ցանկացած ձեռնարկատիրական սուբյեկտի նկատմամբ: Յուրաքանչյուր աշխատատեղ մեզ համար առաջնային է: Չնայած դրան, բոլորն են պարտավոր երկրում հարկ վճարել»,-հայտարարել է վարչապետը: 16:23
Վարչապետին մոլորության մեջ են դրել ԼՂ հարցում․ Նալբանդյանն արձագանքել է Փաշինյանի խոսքերին Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով: Այսպես է արձագանքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, հայտնում է tert.am-ը։ 16:00
Բաքուն մեկնաբանել է ՀՀ կողմից Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը «Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է»,- հայտարարել են ԱԳՆ-ից: 16:00
Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին Լի Թաֆանելին բարձր է գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև փոխգործակցության մակարդակը և վերահաստատել այն էլ ավելի խորացնելու ու սերտացնելու պատրաստակամությունը: 15:41
Թուրքիան զենք է մատակարարել Ռուսաստանի և Սիրիայի հակառակորդներին Անկարան ռազմական օգնություն է ուղարկել, քանի որ սեպտեմբերի 7-ին կայացած Ռուսաստան–Իրան–Թուրքիա եռակողմ գագաթնաժողովին համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական բանակի հարձակումները կանխելու վերաբերյալ։ 15:37
Փորձագետ. Լիբերմանը Բաքու «կբերի» Երկաթե գմբեթ համակարգը Ադրբեջանի համար այդ գործարքի կնքումը շատ կարևոր է Իրանին և ՀՀ-ին դիմակայելու համար: Բաքուն ցանկանում է ապահովագրել նաև Կասպից ծովի օդային տարածքը: 14:56
Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն էր: 14:53
Մենք գիտեինք, որ Ասադը պահել է քիմիական զենքի մի մասը. Քերի «Իրենք ասել են, որ հայտարարագրված քիմիական զենքը վերացվել է 100 տոկոսով: Դա այն էր, ինչ կարողացել էր հայտնաբերել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպությունը»,- նշել է նա: 14:48
Ռուսաստանը պրագմատիկ կարձագանքի ԱՄՆ ոչ բարեկամական քայլերին. Լավրով Միջազգային հիմնական հարցերում Մոսկվայի եւ Վաշինգթոնի փոխգործակցությունը տեղապտույտի մեջ է հայտնվում: 14:44
Ռազմական փորձագետ. ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շարունակում են վատթարանալ Թուրքիայի կողմից ՌԴ-ից С-400-ի գնումը միայն մի պատճառն է: 14:19
Փորձագետ. Լիբերմանը Բաքվում կքննարկի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր Երկու երկրները տարիներ շարունակ սերտ կապեր են պահպանում այդ ոլորտում: Ըստ նրա, հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: 14:10
Մամեդյարովը կրկին խոսել է առարկայական և ինտենսիվ բանակցությունների անհրաժեշտության մասին Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով առարկայական և ինտենսիվ բանակցությունների: 13:57
Իրանին ուղղել չի կարելի, մինչև նա ինքը չուղղվի. Հեյլի Վերջին հաշվով, Իրանին չի կարելի ստիպել փոխել ուղղությունը և հրաժարվել Մերձավոր Արևլքում իր ազդեցությունն ընդլայնելուց: 13:27
ՀՀԿ-ն պահանջում է, «Ելք»-ը հակադարձում՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը ԱԺ-ում ապօրինի է ԱԺ արտահերթ նիստում, որը մեկնարկեց կեսօրին, քննարկման է դրվել ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը, որի հիմքում ընկած է ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը: 13:11
Պուտինի այցը ՀՀ պետք է ռեստարտ տա հայ-ռուսական հարաբերությունները Մոսկվա-Երևան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հիմքում պետք է դրված լինեն երկու երկրների ազգային, պետական շահերը, հայ-ռուսական հարաբերություններն ունենան հագեցած օրակարգ: 13:04
Ֆավորիտ ուժերից մեկը քարոզարշավը քաղաքական դիսկուրսի դաշտ է տեղափոխում. Զոհրաբյան Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը հավասար մրցակցային պայմաններ չի ապահովում մասնակից ուժերին: 12:44
Հոկտեմբերի 29-30-ին Երեւանում կկայանան ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերը ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ-ի պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: 12:00
Ռուսաստանը մնում է Վրաստանի համար գլխավոր սպառնալիքը «Մեզ համար հիմնական վտանգը Ռուսաստանն է: Նա դեռևս 1990-ականներին խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը և այդ գործողությունները շարունակեց 2008-ին»,-ասել է Մարգվելաշվիլին: 11:57
ԱԺ-ն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով կստեղծի ԱԺ պատգամավորների 1/4-ը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: 11:53
Հայաստանում «խաղարկել» են Ադրբեջանին պատերազմ հայտարարելու սցենարը Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում: Այս մասին ասված է ԱԺ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ 11:50
ԱԱԾ տնօրենին չեմ ճանաչում, երբեք չեմ զանգահարել․ Քոչարյանին կալանավորած դատավոր Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ։ 11:10
Փաշինյանը Ղրղզստանի նախագահի հետ քննարկել է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում համագործակցության հարցերը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Այս մասին հայտնում են կաառավարության մամուլի ծառայությունից։ 11:04
Ռոհանի. ԱՄՆ-ն մեկուսացած է միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն այժմ մեկուսացած է միջազգային ասպարեզում, որ նույնիսկ Վաշինգթոնի սերտ դաշնակիցները «հեռու են իրենց պահում» միակողմանի միջոցներից: 11:01
Ավստրիայի կառավարությունը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել ավստրիացի լրագրողին Անկարայում ձերբակալվել է լրագրող Մաքս Զիրնգաստը, ով գրում է «Re: volt» ձախ արմատական ամսագրի համար: Նա մեղադրվում է ահաբեկչության հետ կապված հանցագործությունների մեջ: 10:36
ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսման դեպքի առթիվ դատախազությունում նոր քրգործ է հարուցվել Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 09:30
Մամուլ. ՀՀԿ-ն ընտրություններում տհաճ անակնկալ կմատուցի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը Ի՞նչ կլինի, եթե տեղամասային ընտրական հանձնաժողովների ՀՀԿ-ական նախագահներն ու քարտուղարները բոյկոտեն աշխատանքը և չներկայանան ընտրության: 09:21