16.02.2026
Փորձագետ. Լիբերմանը Բաքու «կբերի» Երկաթե գմբեթ համակարգը
prev Նախորդ նորություն

Բաքուն մեկնաբանել է ՀՀ կողմից Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու որոշումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի՝ Ադրբեջանին պայմանական պատերազմ հայտարարելու  որոշումը:


«Այդ սցենարը հերթական ապացույցն է ակնհայտ փաստի, որ Հայաստանը ագրեսոր և օկուպանտ երկիր է: Դա նաև ցուցադրում է Հայաստանի ռազմական և քաղաքական նոր իշխանությունների մոտ արխայիկ ու ֆեոդալ մտածելակերպի առկայությունը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը:


Նրա խոսքով, «ՀՀ գործող կառավարությունը շարունակում է Սարգսյանի ռեժիմի ռազմակ-բռնապետական քաղաքականությունը՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր ռազմական ավանտյուրաների ու սպառնալիքների առջև»:


Ավելի վաղ VERELQ-ը  տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:


 


 

Վրաստանում բոլորն են պարտավոր հարկ վճարել. Մամուկա Բախտաձե
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին