24.11.2024
ԱՄՆ-ն հասկանում է Սիրիայի հայությանն օգնելու ՀՀ ցանկությունը. ԱՄՆ դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Գաղտնալսված խոսակցությունները կարող են սերիալների պես հրապարակվել․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսված ձայնագրության հրապարակումը հակապետական քայլ է, սակայն այն կարող է շարունակություն ունենալ եւ հեռուստատեսային սերիալների պես հերթով հրապարակվել։ Այս մասին ՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալ (2007-2013) Ֆելիքս Ցոլակյանը։


Հիշեցնենք, այդ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հեռախոսով քննարկում են Մարտի 1-ի գործի շրջանակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հարցը։


Խաչատրյանի խոսքով, ձայնագրության հրապարակումն էական չի լինի, եթե այն շարունակություն չունենա։ «Եթե շարունակություն չունենա, սա այսպես կավարտվի, կգնա, բայց եթե հանկարծ շարունակություն եղավ, դա վտանգավոր բան է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հրապարակման նպատակը ոչ միայն անհատների, այլեւ պետության վարկաբեկումն էր։ «Ես համարում եմ, որ առաջին հերթին պետության դեմ քայլ է, որովհետեւ անհատների դեմ քայլը իր էֆեկտը չունեցավ, իսկ պետությանը իրապես վնաս հասցրեց», - ասաց նա։


Նա վաելի հակված է մտածել, որ այս ձայնագրությունն անհատների ձեռքի գործն է, ոչ թե այլ պետությունների, սակայն նրա կարծիքով, պետք է սպասել քննության ավարտին։ «Քննությունը ցույց կա», - ասաց նա՝ հնարավոր համարելով, որ անհատը կարող է ձեռք բերել գաղտնաալսման նման սարքավորումներ։


«Եթե ունի ֆինանսական մեծ հնարավորություններ, կարող է ունենալ նաեւ այդ սարքավորումները: Նույնիսկ պետություններ կան, որ չունեն այդ սարքավորումները», - ընդգծեց նա։ Ցոլակյանի խոսքով, այդ մասին ԱԱԾ-ն կարող էր եւ չիմանալ. «Հնարավոր է, մեկը բերել, դրել է իր մառանում»։


Նա գաղտնալսման 15 տարբերակ կարող է թվել, բայց դրանցից որեւէ մեկը չցանկացավ առանձնացնել, որովհետեւ ասաց, որ չգիտի՝ով է եղել:


Դիտարկմանը՝ ում է ձեռնտու ձայնագրության տարածումը, Ֆելիքս Ցոլարկյանը պատասխանեց. «Եթե շատ խորը մտածես, կարող է շատ շատերին ձեռնտու չլիներ էլ, ում անունը հիմա տալիս են, կառույցների կամ կուսակցությունների: Ձեռնտու կարող էր լինել նաեւ երրորդ ուժի, չեմ կարող ասել»։


Նա հիշեցրեց, որ շատ հզոր պետությունների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի ղեկավարներին էլ են գաղտնալսել. Գերմանիայի կանցլերին, օրինակ, լսել են 10 տարի: Գաղտնասլված խոսակցության բովանդակության մեջ Ցոլակյանը առանձնապես խնդիր չի տեսնում. «Աշխարհը շուռ չի եկել, սա աղմուկ է ոչնչից»։


Նա նաեւ անդրադարձել է ԱԱԾ ղեկավարի՝ դատավորին ուղղված՝ «ուզես-չուզես Քչարյանին պիտի կալանավորես» խոսքին, ու նշել, որ մեծ խնդիր չի տեսնում։ «Եթե մի քիչ ավելի ուշադիր լսենք խոսակցությունը այդ խոսքը միշտ ասում է հետեւյալ բառերից հետո՝ հիմքեր կան, ամուր են եւ այլն», - ասել է նա։


Անդրադառնալով ռուսներից վախենալու մասին հարցին, Ֆելիքս Ղոլակյանն ասաց՝ վախենալ չէ, ավելի շատ զգուշանալ է. «Եվ ես դրա մեջ տեսնում եմ դրական բան, որ ԱԱԾ ղեկավարը այդ խոսքը ասում է, որ ՀԱՊԿ ղեկավարին ձերբակալելը պրոբլեմ է եւ երեկ վարչապետը, երբ բացատրեց, թե ինչպես է եղել, որ Խաչատուրովը չի կալանավորվել, ճիշտ են արել»։