Պայմանական պատերազմը մեզ են հայտարարել․ վարչապետը՝ «Շանթ 2018» զորավարժությունների մասին
«Շանթ 2018» զորավարժությունների նապատակն է հղկել ու կատարելության հաստցնել պետությունը խաղաղ վիճակից պատերազմականի բարելուն ուղղված աշխատանքները։
Այս մասին «Շանթ 2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ զորավարժությունների ընթացքում դիրտարկվում է պատերազմի հայտարարմաան սցենարը։ «Պայմանական պատերազմը ոչ թե մենք ենք հայտարարել, այլ մեզ են հայտարարել», - ասաց նա:
Հիշեցնենք, որ զորավարժությունների ընթացում Ազգային ժողովը «խաղարկել» էր Ադրբեջանին պատերազմ հայտարելու սցենարը, որին պատասխանել էր պաշտոնական Բաքուն՝ հերթական անգամ մեղադրելով Երեւանին «ագրեսոր կեցվածքի համար»։
«Բնականաբար, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, և պայմանական պատերազմական իրավիճակը հիմնականում կապված է Ղարաբաղյան խնդիրի հետ. բնականաբար, ԱՀ-ը ևս մասնակցում է գործընթացներին, սցենարի մեջ ԱՀ և ԶՈւ-ի գործողությունները նույնպես հաշվառված են»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, որ այս զորավարժությունների հիմքում դրել են հնարավոր վատթարագույն սցենարները, որպեսզի առավել բարձր պատրաստվածություն գրանցի ՀՀ պետական համակարգը խաղաղից պատերազմականի անցնելու շրջանում:
«Մենք ուզում ենք զորավարժությունների ընթացքում այնպես կարգավորել պետական կառավարման համակարգի աշխատանքը, որ նույնիսկ ամենաանսպասելի և ամենածանր սցենարներում կարողանա աշխատունակությունը պահպանել և անհրաժեշտ ռեակցիաները ցուցաբերել, կարողանա պահապանել պետության մարտունակությունը և բնականոն, կամ անհրաժեշտ կենսագործունեությունը», - շեշտեց նա:
Արդյունքների մասին, նշեց կառավարության ղեկավարը, կխոսեն զորավարժությունները ամփոփելուց հետո: