Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին
Նպատակն է փակել բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008 թվականի մարտի 1-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ երկրորդ նախագահը հերթական հարցազրույցն էր տվել, որում հայտարարել էր, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը ցույց տվեց, որ նպատակն իրեն փակելն էր և ինքն իրավացի էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Ինչ վերաբերում է օլիգարխների անվտանգության աշխատակիցների զինաթափման իր հրահանգին, Փաշինյանն ասաց, որ համապատասխան գործողություններն արվել են և հանրությունը դրանց մի մասին ծանոթացել է: Եվ եթե նման անհրաժեշտություն լինի գործողությունների մյուս մասով՝ դարձյալ կտեղեկացվի: