ՀՀ-ն ինքնուրույն է որոշելու «Իսկանդերները» կիրառելու հարցը, առանց ՌԴ հետ համաձայնեցման «Ձեռք բերված «Իսկանդերները» արդեն Հայաստանի տարածքում են, իսկ ինչ վերաբերում է հեռանկարում նոր խմբաքանակի մատակարարմանը, ապա այս հարցը այժմ գտնվում է քննարկումների ռեժիմում»,- հավելել է դեսպան Վարդան Տողանյանը: 23:34
«Ստորացման երեկո» և կոմպրոմատների պատերազմ. ինչո՞ւ հրապարակվեց SAS-ի ձայանգրությունը «ՍԱՍ Գրուպ»-ում ՍԱՍ-ի Արտակի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությունը միակը չէ: 21:12
ՀԱՊԿ երկրների ղեկավարները սպառնալիքներին հակազդելու կարգադրություններ են ընդունել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, ընդունվել մի շարք լրացուցիչ կարգադրություններ անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ: 18:38
Սթինգին դուր է գալիս Հենրիխ Մխիթարյանի պատվին ձևափոխված իր երգը (տեսանյութ) «Յունայթեդի երկպագուները» Մխիթարյանին նվիրված երգը հորինել են դեռ անցած ամռանը: Նրանք ձևափոխել են Սթինգի՝ «Englishman in New York» երգի բառերը: 17:38
Նախագահ. Հայկական ապրանքների արտահանումը եվրասիական շուկա աճել է 65%-ով ԵԱՏՄ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 15%-ով: 17:12
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կասկածում է Թուրքիայի հանրաքվեի օրինականությանը «Ինչպե՞ս կարող են Թուրքիայի բնակիչները կշռադատված որոշում կայացնել առանց հարցի լայն լուսաբանման ԶԼՄ-ներում և տարակարծության բախման: Ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման է մամուլի ազատությունը, այն պետք է անհապաղ վերականգնվի»,-ասել է կազմակերպության գործադիր տնօրեն Քրիստիան Մուրը: 17:12
Փորձագետ. ՀՀ–ում սկսվում է «ժառանգորդ» օպերացիան ՀՀ–ում եկել է «ժառանգորդ» օպերացիայի ժամանակը և Սերժ Սարգսյանի կարծիքով՝ դա չպետք է լինի Կարապետյանը։ 16:50
ՀՀ ՊՆ և Չինաստանի ՊՆ միջև ստորագրվել է 2017թ. համագործակցության ծրագիրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 11-ից 14-ը աշխատանքային այցով Հայաստանում էր: 16:30
Ոչինչ չի փոխվել. Վրաստանը չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը Վրացի քաղաքական գործիչ Առնոլդ Ստեփանյանը վիրահայերի հերթական նախաձեռնությունը սիմվոլիկ է համարում, բայց այն ունակ չէ իր նպատակին ծառայելու: 16:03
ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր շուկան` անվտանգության բարձիկ Միության երկրների համար. Պուտին Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կարելի է վստահաբար ասել, որ ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր շուկան աշխատել է որպես անվտանգության բարձիկ, անկախ նրանից, որ եղել են տարբեր բնույթի ծախսեր, որոնք կապված են ներքին անբարենպաստ կոնյունկտուրայի հետ: 15:07
Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերթական նիստին հաստատման կներկայացվի Մոլդովային այդ կարգավիճակի տրամադրման կարգը: 14:09
Վրաստանի հայկական կազմակերպությունները պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը Արդեն 12-րդ անգամ են դիմում իշխանություններին: 13:34
Կախա Քալաձե. Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է Վրաստանի գազի պահանջարկը Նախարարը նշել է, որ վրացական կողմն ողջունում է SOCAR–ի մասնակցությունն երկրի էներգետիկ հատվածում։ 12:59
«Կենդանին ինքներդ եք». Սիրիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ասադին վիրավորած Թրամփին «Եթե դուք ինքներդ կենդանի եք, պետք չէ մտածել, որ մյուսներն էլ են այդպիսին»,- ասել է Սիրիայի արտգործնախարարության ղեկավարի օգնական Այման Սուսսանը: 12:52
Էրդողանը բացառել է ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին Գերմանիային արտահանձնումը Բեռլինը հրաժարվում է Անկարայի պահանջով արտահանձնել Թուրքիայի քաղաքացիներին, այդ պատճառով լրագրողին նույնպես Գերմանիային չեն փոխանցի: Բացի այդ, Էրդողանը նշել է, որ քանի դեռ ինքն իշխանության գլուխ է, Յուջելին ազատ չեն արձակի: 12:18
Tagesspiegel․ Թրամփին ասես փոխել են Անցյալում Թրամփի համար քավության նոխազի դերում էր Չինաստանը, իսկ Ռուսաստանի հետ նա մտադիր էր հարթել հարաբերություններ, ՆԱՏՕ-ն էլ անվանում էր «ավելորդություն»։ 11:42
Սարգսյանն ու Դոդոնը պայամավորվել են ընդլայնել երկու երկրների իրավապայմանագրային դաշտը Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: 11:30
National Interest․ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները չեն լավանա Ասադի մասին խոսելով Մոսկվային անկյուն քշելով՝ Թրամփի վարչակազմը տվյալ հակամարտությունը չի լուծի։ 11:17
Մամուլ. 2018 թ-ից հետո Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ Սերժ Սարգսյանը, ինչպես ասել էր, հետամուտ է լինելու երկրի անվտանգության ապահովմանը: Հենց այնպես չէր ընտրված նախընտրական կարգախոսը՝ «Անվտանգություն եւ առաջընթաց», այսինքն, կողք կողքի են լինելու անվտանգությունը (Սերժ Սարգսյան) եւ առաջընթացը (Կարեն Կարապետյան)»: 10:12
ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք է բերել խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ Արցախի հատկապես արեւելյան ուղղությունում ստեղծված ՀՕՊ պատնեշը այսօր կարող ենք համեմատել Չինական պատի հետ: Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է ամուր հակաուղղաթիռային համակարգ: 10:08
ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: 09:55
Թանկյանի կոչը տնօրեններին. պայքարե՛ք ՀՀԿ-ի, ոչ թե քաղաքացիական ակտիվիստի դեմ Եթե ներգրավված դպրոցի տնօրեններն ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց դեմ, ոչ թե լրագրողի, ասել է Թանկյանը: 09:40
Արցախում ավարտվել է զորավարժությունը. հաշվի են առնվել 2016-ի ապրիլյան զարգացումները Պայմանական մարտադաշտում զորախաղերին ներգրավված ստորաբաժանումների գործողությունները ևս մեկ անգամ ապացուցել են, որ 2016թ. ապրիլից հետո իրականացված ու շարունակվող գործընթացները ծառայել են իրենց նպատակին և այսուհետ հակառակորդի հավանական ոտնձգությունները կարժանանան շատ ավելի կոշտ պաատասխանի: 09:31
Թե ինչպե՞ս է ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորը քվեներ հավաքում. ժողով SAS-ում (ձայնագրություն) Ինչո՞ւ հիմա՝ ընտրություններից հետո, հրապարակվեց այս ձայնագրությունը, երբ, ըստ մամուլի հրապարակումների, իշխող Հանրապետական կուսակցությունում կատաղի պայքար է ընթանում պատգամավորական մանդատների համար: 09:24