8.06.2025
Թանկյանի կոչը տնօրեններին. պայքարե՛ք ՀՀԿ-ի, ոչ թե քաղաքացիական ակտիվիստի դեմ
prev Նախորդ նորություն

ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ձեռքի հակատանկային նռնականետ

Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան ուղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):


Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՀՀ-ն ՌԴ-ից ձեռք է բերել խոշոր խմբաքանակի «Իգլա-Ս» և «Վերբա» զենիթահրթիռային համալիրներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին