Կախա Քալաձե. Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է Վրաստանի գազի պահանջարկը
Ադրբեջանական SOCAR ընկերությունը ապահովում էՎրաստանի անխափան և ապահով գազամատակարարումը` Վրացական նավթագազային կորպորացիայի և Վրաստանի կառավարության միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այդ մասին Trend–ի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն։
Նրա խոսքով, դա զգալիորեն նպաստում է Վրաստանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը։
«Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ բավարարում է Վրաստանի գազի պահանջարկը երկու գազամուղերով։ Ադրբեջանից դեպի Վրաստան օրական արտահանվում է 10,5-11,5 միլիոն խմ գազ։ Սպասվում է, որ այդ ծավալները կավելանան Շահ–Դենիզ–2–ի շահագործումից հետո», -նշել է նա։
Նախարարը նշել է, որ վրացական կողմն ողջունում է SOCAR–ի մասնակցությունն երկրի էներգետիկ հատվածում։
Քալաձեն նշել է, որ SOCAR Georgia Gas Ltd իրականացնում է Վրաստանի գազաֆիկացիայի խոշոր ծրագիրը։
2009-2016թթ.–ին ավելի քան 200.000 սպառող և մոտ 600 բնակավայր Վրաստանում գազաֆիկացվել են։