24.11.2024
«Ստորացման երեկո» և կոմպրոմատների պատերազմ. ինչո՞ւ հրապարակվեց SAS-ի ձայանգրությունը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ինքնուրույն է որոշելու «Իսկանդերները» կիրառելու հարցը, առանց ՌԴ հետ համաձայնեցման

Հայաստանն ինքնուրույն է որոշելու «Իսկանդերների» կիրառման հարցում, առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:


«Ես կարծում եմ, մենք կարող ենք ելնել միայն նրանից, որ այդ զենքը առկա է ՀՀ զինված ուժերում, հետևաբար դրա կառավարումը իրականացվում է ՀՀ ԶՈՒ կողմից: ՀՀ նախագահն արդեն հայտարարել է այդ մասին, որ սպառնալիքի դեպքում  ինքը` որպես գերագույն հրամանատար, իրավասու է կիրառել համապատասխան զինատեսակները»,- ասել է դեսպանը:


Վարդան Տողանյանն ընդգծել է, որ «Իսկանդերները» ծառայում են Հայասստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:


Լրագրողի հարցին` արդյոք հնարավոր են «Իսկանդերների» նոր մատակարարումներ ՀՀ-ին, ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նշել է, որ դրանք արդեն Հայաստանի տարածքում են, իսկ նոր մատակարարումների մասին դեռ խոսք չկա: Թեև, ավելացրել է Տողանյանը, Ռուսաստանի Դաշնության հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը շարունակվում է և Հայաստանում խոսվում է նոր զինատեսակների ձեռք բերման մասին, տարվում են բանակցություններ:


«Մասնագետները մանրակրկիտ աշխատանք են տանում պարզելու, թե ինչ զինատեսակներ են մատակարարվելու: Մանրամասները մեզ հայտնի չեն: Ձեռք բերված «Իսկանդերները» արդեն Հայաստանի տարածքում են, իսկ ինչ վերաբերում է հեռանկարում նոր խմբաքանակի մատակարարմանը, ապա այս հարցը այժմ գտնվում է քննարկումների ռեժիմում»,- հավելել է դեսպան Վարդան Տողանյանը: