24.11.2024
Յուրի Խաչատուրովը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր շուկան` անվտանգության բարձիկ Միության երկրների համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գնահատելով ԵվրԱզԷՍ-ի երկրների հետ համագործակցությունը Միության շրջանակներում, այն որակել է որպես հաջողակ: Այս մասին Պուտինը հայտարարել է Բիշքեկում Եվրասիական տնտեսական միության նիստին:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ կարելի է վստահաբար ասել, որ ԵվրԱզԷՍ-ի ընդհանուր շուկան աշխատել է որպես անվտանգության բարձիկ, անկախ նրանից, որ եղել են տարբեր բնույթի ծախսեր, որոնք կապված են ներքին անբարենպաստ կոնյունկտուրայի հետ:

Պուտինը հավելել է, որ Միության երկրները կարողացել են ադապտացվել նոր իրողություններին: 2016թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ԵվրԱզԷՍ-ի երկրների փոխադարձ առևտուրը աճել է 38%-ով, իսկ Միության անդամ երկրների մատակարարումները երրորդ երկրներ՝ 37%-ով: