23.11.2024
Վրաստանի հայկական կազմակերպությունները պահանջում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստացավ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանության է արժանացրել Մոլդովային ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի տրամադրումը: Այդ մասին ընդլայնված կազմով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նիստին մասնակցում են ԵԱՏՄ երկրների բոլոր հինգ առաջնորդները՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Նիստին մասնակցում է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Ավելի վաղ Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով Ղրղզստանի նախագահությանը դիմել էր երկրի նախագահ Իգոր Դոդոնը:


«Մենք նեղ շրջանակում քննարկել ենք ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին Մոլդովայի Հանրապետության դիմումը: Եվ որոշում կայացվեց ողջունել և աջակցել ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Մոլդովայի Հանրապետության մտադրությանը»,- ասել է Աթամբաևը:


Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերթական նիստին հաստատման կներկայացվի Մոլդովային այդ կարգավիճակի տրամադրման կարգը: