Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Սիրելի հայրենակիցներ, Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում: Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով: Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը: Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»: