Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Լինդսի Սնելը։ «Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա: Լրագրողը նաև հրապարակել է տեսանյութ: