5.12.2025
Մարգուս  Ցահքնան Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու հրավերը
13.12.2023
Մարգուս Ցահքնան Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու հրավերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ կապված փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Էստոնիայի կառավարության արդյունավետ քայլերն այդ բնագավառում: Մարգուս Ցահքնան շեշտել է Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու Էստոնիայի կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, այդ թվում՝ բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու կարևորել դրանց հաղթահարման նպատակով միջազգային հանրության աջակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, մեր երկրի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և դրա հետագա զարգացման շուրջ: Մարգուս Ցահքնան վարչապետ Փաշինյանին է փոխանցել պաշտոնական այցով Էստոնիա այցելելու իր երկրի վարչապետի հրավերը: