Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օդանավակայանից ճանապարհել է գործընկերոջը։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով Հայաստանում։