Երևանյան գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցը ողջ գիշեր վառ պահելու համար: