10.10.2024
Համաշխարհային պրեմիերայից հետո «Գթության ոսկե շղթա» ֆիլմը Հայաստանում է
prev Նախորդ նորություն

Կարևորում եմ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի երկրների, հատկապես` Իրաքի հետ

Մեծապես կարեւորում եմ հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արեւելքի երկրների, հատկապես` Իրաքի Հանրապետության հետ, ինչպես նաեւ հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ բազմաշերտ շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության, կրթության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում. ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 3-ին ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ հանդիպման ընթացքում:


Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ գործարարների փոխադարձ այցելությունների ծավալները եւս աճում են, ինչն էլ ապացուցում է, որ Իրաքը նաեւ Հայաստանի համար կարեւոր առեւտրային գործընկեր է:


Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն անում է առավելագույնը Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար: Այդ նպատակով Կառավարության կողմից մշակվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացման արդյունքում կզարգանա հաղորդակցությունը հարեւան երկրների միջեւ:


Ալի Աբդուլքարեմ Ութավին եւս կարեւորել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը, այս հարցում շեշտել նման այցերի անհրաժեշտությունը:


Հանդիպմանը մասնակցել են նաեւ հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը:

Լուսանկարը՝ www.anmmedia.am-ի
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները