Հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։ Հայկական կողմում կորուստներ չկան։Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։