11.10.2024
Լուսանկարը՝ araratour.com
prev Նախորդ նորություն

«Մայր Հայաստանը» սկսում է ակցիաների շարք

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը սկսում է ակցիաների շարք՝ «Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը» և «Ո՛չ թալանին»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված շրջանակների հետ, 2025թ․ հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։

Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։

Մեր դիտարկումներով՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն թանկացումներից, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծից։ Տեղեկատվական բացը լրացնելու համար նախատեսում ենք տարատեսակ միջոցառումներ՝ այդ թվում փողոցային ակցիաներ։

Իրազեկման առաջին ակցիան կմեկնարկի սեպտեմբերի 3-ին, ժամը 18։00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից (Կոմիտաս 64)։

Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները