11.10.2024
Լուսանկարը՝ save-armenia.com
prev Նախորդ նորություն

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը:


Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև նիստերի անցկացումը:


Կողմերն արժևորել են երկու երկրների վարչապետների կողմից ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագրի ստորագրումը:


«Թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մակարդակներում հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Վերջին տարիներին ակտիվացել են միջգերատեսչական կապերը, խորհրդարանական համագործակցությունը»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն:


Պատգամավորները ներկայացրել են Հայաստանի և Վրաստանի ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակը, խոսել Եվրոպական միության հետ սերտ համագործակցությունից: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանում երկարատև կայունության ապահովման հարցում ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: Շեշտվել է տարածաշրջանի բոլոր պետությունների` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու կարևորությունը:


ՀՀ ԱԺ և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ հաջորդ նիստը կանցկացվի Թբիլիսիում:


Հայկական կողմից նիստին մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, վրացական կողմից` Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Լաշխին, հանձնաժողովի անդամներ Իրակլի Մեզուրնիշվիլին, Խաթիա Ծիլոսանին:


 

Կսահմանվի ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները