11.10.2024
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների հանձնաժողովների համատեղ նիստը
prev Նախորդ նորություն

Կսահմանվի ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը, որն անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը: «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացման նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել այդ դաշտում առկա իրավական բացերը կամ տարբերությունները:


Հարցը հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Համաձայնագրի դրույթներն ուղղված են Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակում ապրանքների ծագման որոշման եւ հաստատման հարցում անդամ պետությունների մոտեցումների միասնականացմանը, երրորդ երկրների շուկաներ մուտքի դյուրացմանը՝ ստեղծելով միասնական մեխանիզմներ անդամ պետությունների արտահանողների համար: Համաձայնագրի նպատակն անդամ պետությունների արտահանողների հետ փոխգործակցության եւ ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով լիազորված կազմակերպությունների գործունեության ներդաշնակեցումն է, Միությունում ապրանքների ծագման ինքնահայտարարագրման համակարգի ներդրման համար իրավական հիմքերի ստեղծումը, ապրանքների ծագման մասին տեղեկությունների կեղծման համար անձանց պատասխանատվության սահմանումը: Անդամ պետություններից սահմանվում են երրորդ երկրներ, որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները, ինչպես նաեւ արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ:


Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է հատուկ կանոններ սահմանելու լիազորություն:


Հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Լուսանկարը՝ armtimes.com
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները