6.09.2024
ԱԱԾ-ն առաջարկում է խստացնել գաղտնիության ռեժիմի խախտումների համար պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Բագրատ Սրբազանի` ընդդեմ ապատեղեկատվության տարածման հայցով դատական նիստը հետաձգվեց

Լուսանկարը՝ www.orer.eu-ի
Լուսանկարը՝ www.orer.eu-ի

Բագրատ Սրբազանի` ընդդեմ ապատեղեկատվության տարածման հայցով դատական նիստը հետաձգվեց պատճառաբանությամբ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը պետք է ծանոթանա նյութի գործերին, քանի որ նոր է ներգրավվել։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Աննա Փիլոսյանը: 


"Վարքագիծը կանխատեսելի էր, որովհետև կարծում ենք, որ պատասխանող կողմն ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի ժամանակի ընթացքում հանրային հետաքրքրությունը հարցի նկատմամբ մարի",- ասաց փաստաբանը։


Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 11-ին։


Նշենք, որ վաղը՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 10․30-ին, «Անի պլազա» հյուրանոցում տեղի կունենա պանելային քննարկում՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով։ Բացման խոսքով հանդես կգա «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։


 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին
Հաջորդ նորություն next