23.11.2024
Լուսանկարը՝ www.orer.eu-ի
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ 


«Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը՝ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», – X-ի միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը:


Նա նաև "տարիների կառուցողական համագործակցության համար" շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Դմիտրի Կուլեբային։