6.09.2024
Արցախցի շուրջ 2800 երեխա ստացել է Արամ Խաչատրյանի հնչյուններով «Արամ» արջուկ
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը կզբաղվի տաքսու վարորդներով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը "անսպասելի կարճ հանդիպում է ունեցել փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ":

"Տեղեկացրեցի, որ օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա, լսեցի իրենց առաջարկները:

Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում:

Խոստացա քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերներիս հետ և կրկին հանդիպել",-Տելեգրամի իր ալիքում գրել է Ալեն Սիմոնյանը:

Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկի համերգաշրջանը Սերգեյ Խաչատրյանի համերգով
Հաջորդ նորություն next