24.05.2025
ՔՊ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը՝ Ավինյանի համար ձայն բերելու նպատակով. FIP
21.07.2023
ՔՊ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը՝ Ավինյանի համար ձայն բերելու նպատակով. FIP

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չարաշահում է այլ համայնքների վարչական ռեսուրսը՝ Երևանի ընտրություններում ձայն բերելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միվորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նաեւ նշել է. «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ FIP.am «Փաստերի ստուգման հարթակի» հետ միասին, կատարել է հետաքննություն, որի սահմաններում FIP-ի լրագրողը, ներկայանալով «ՔՊ գրասենյակից», խոսել է Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալի ու նույն համայնքի 10-ից ավելի գյուղերի ղեկավարների հետ, որոնց մեծ մասը մանրամասն պատմել է, թե ինչպես են ցուցակագրում Երևանի գրանցմամբ Ավինյանի ընտրողներին: Խոսակցությունների ձայնագրություններից պարզ է դառնում, որ ցուցակագրումների հրահանգը եկել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից՝ Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ամբողջական նյութը՝ ձայնագրություններով ու ցուցակներով՝ այստեղ»: