9.10.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Ի՞նչ է քննարկել Հայաստանի պաշտպանության նախարարը Կորեայի Հանրապետությունում

Լուսանկարը՝ mil.am
Լուսանկարը՝ mil.am

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 10-ին մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և քննարկումներին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:


Քննարկվել են գագաթնաժողովի թեմային՝ արհեստական բանականության ռազմական նշանակությամբ պատասխանատու կիրառման խրախուսմանն առնչվող հարցեր:


Մի շարք գործընկերների՝ Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Շին Վոն-սիկի, Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Տխե Յոլի, Սինգապուրի պաշտպանության նախարար Էնգ Հեն Նգի, Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենի ու միջոցառմանը մասակցող փորձագիտական շրջանակի հետ քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որով ՀՀ իրավազորությունը պետք է սահմանափակվի
Հաջորդ նորություն next