9.10.2024
Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին վերադարձին
prev Նախորդ նորություն

ԱՀ ԱԺ մահվան մասին լուրը խիստ չափազանցված է. Գագիկ Բաղունցը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը պատասխանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին։


ՀՀ ԱԺ նախագահն երեկ հայտարարեց, որ իր կարծիքով` Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը պետք է լուծարել, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի։


"Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը՝ կուզենայի նախ մեջբերել Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»: Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք:


Ինչ վերաբերում է միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:


Արցախի ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ", - նշել է Բաղունցը։


 


 

Հարավային Կովկասում տևական խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական․ Փաշինյան
Հաջորդ նորություն next