Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է. "Սիրելի երևանցիներ, Շառլ Ազնավուրի արվեստի սիրահարներ,Շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ՝ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի նախագծած «Լա Բոհեմ» քանդակը: Վստահ եմ, որ այս քանդակն իրապես արտացոլելու է այն էներգիան, որն Ազնավուրն իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ"։