20.04.2025
Նոր զարգացումներ Վլադիմիր Գասպարյանի գործով
prev Նախորդ նորություն

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 40 մլն դոլար՝ էներգահամակարգի արդիականացման համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ 40 մլն դոլարի վարկային համաձայնագրին: 2024 թվականի օգոստոսին ստորագրված այս համաձայնագիրը նպատակ ունի ապահովել երկրի էներգետիկ անցումը:


Ըստ ծրագրի՝ միջոցները կօգտագործվեն երեք հիմնական ենթակայանների վերակառուցման համար.



  • «Շահումյան-2» (220/110/10 կՎ)

  • «Մարաշ» (220/110/10 կՎ)

  • «Եղեգնաձոր» (220/110/35 կՎ)


Ծրագրի նպատակն է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների էական արդիականացումը:


Ակնկալվում է, որ ենթակայանների վերակառուցումը թույլ կտա ներդնել առաջատար տեխնոլոգիաներ, կրճատել վթարների վերացման ժամանակը և նվազեցնել սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակը:

ՊՆ նախկին փոխնախարարը ՀՀ–ին 500 000 դոլար կփոխանցի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար