21.04.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Հայաստանում կմիավորվեն ՆԳՆ-ի երկու առանցքային ուսումնական հաստատություններ

Լուսանկարը` police.am
Լուսանկարը` police.am

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ոստիկանության կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան միավորել Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հովանու ներքո:


Սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ միավորումը թույլ կտա ստեղծել մեկ միասնական կրթահամալիր, որն ավելի արդյունավետ կիրականացնի նախարարության քաղաքականությունը թե՛ ոստիկանների, թե՛ փրկարար ծառայողների պատրաստման ոլորտում: Նախատեսվում է, որ նոր համալիրը տեղակայված կլինի Ակադեմիական քաղաքում:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է, որոնք պետք է կիրառել նաև բանակում, ԱԱԾ-ում և ՓԾ-ում: Նրա խոսքով, այս որոշումը միտված է մասնագիտության լրջացմանը. «Պատկերավոր ասած՝ շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին ՆԳՆ ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի»:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս որոշումը բուհերի միավորման գործընթացի մի մասն է և կդյուրացնի Ակադեմիական քաղաքում սպայական կլաստեր ստեղծելու աշխատանքները:

Վարչապետ. «Երկրում բոլորս արագության հետ կապված խնդիրներ ունենք»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար