24.11.2024
ՊՆ նախկին փոխնախարարը ՀՀ–ին 500 000 դոլար կփոխանցի
prev Նախորդ նորություն

Կկառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերության զարգացման փաթեթ. նախարար

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստին հաստատել է երկրի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված նոր ծրագիր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:


Կառավարության որոշման համաձայն՝ կվերացվի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների առավելագույն շահույթի սահմանափակումը (բացառությամբ ԳՀՓԿ աշխատանքների): Նախարարի խոսքով, սա ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանում պաշտպանական արդյունաբերության հետագա զարգացման համար:


«Հաշվի առնելով ոլորտին բնորոշ բարձր ռիսկայնությունը՝ տարիներ շարունակ շահույթի առավելագույն սահմանաչափի կիրառումը զգալիորեն նվազեցնում էր կազմակերպությունների ներդրումային գրավչությունը, ինչն էլ, իր հերթին, դանդաղեցնում էր Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող այս ոլորտի զարգացումը», - նշել է Հայրապետյանը:


Նախարարը նաև ընդգծել է, որ շահույթի սահմանափակման վերացումը կխթանի արտադրական գործընթացների բարելավումը, ոլորտի զարգացումը և պաշտպանական ձեռնարկությունների մրցունակության բարձրացումը ներքին և միջազգային շուկաներում: