23.11.2024
Վարչապետ. «Երկրում բոլորս արագության հետ կապված խնդիրներ ունենք»
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կոչ է արել ապահովել հանցագործությունների մասին հայտնող անձանց անանունությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում կարևոր հայտարարություն է արել հանցագործությունների մասին հայտնող անձանց պաշտպանության վերաբերյալ:


«Պետք է այնպես լինի, որ հանցագործության մասին հայտնած անձը զգա, որ ինքը լավ բան է արել և չի պատժվի դրա համար», - ընդգծել է Փաշինյանը:


Վարչապետը հատուկ ուշադրություն է դարձրել տեղեկատուների գաղտնիության պահպանման խնդրին:


«Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարողները, նրանց հորաքույրները, մորաքույրները, քեռիները, դասարանցիները գիտեն՝ ով է ահազանգել հանցագործության մասին», - նշել է նա:


Փաշինյանն ընդգծել է հանցագործությունների մասին տեղեկություններ տրամադրող անձանց անանունությունն ապահովելու անհրաժեշտությունը: