23.11.2024
Փաշինյանը կոչ է արել ապահովել հանցագործությունների մասին հայտնող անձանց անանունությունը
prev Նախորդ նորություն

Դատախազությունը դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել. հերքում

ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հանդես է եկել հերքմամբ.


««Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, Դատախազության վերաբերյալ արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն՝ մասնավորապես նշելով. «Ես անցած անգամ էլ ասեցի՝ մարդկանց կադաստրի վկայականները ձեռները..., իմիջայլոց, Դատախազությունն էլ այդ կադաստրի վկայականները համարել է օրինական...»:

Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը վերոնշյալ կադաստրային վկայականների օրինականության վերաբերյալ դեռևս դիրքորոշում չի արտահայտել և գնահատականներ չի տվել»: