Շնորհավորում եմ Դոնալդ Տուսկին Լեհաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հուսով եմ, որ հետագայում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցությունը կընդլայնվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև Եվրոպայում սերտ գործընկերությունը՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- գրել է ՀՀ վարչապետը։