9.10.2024
Մեր հասարակության համար տհաճ անակնկալներ չունենք. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ տարբերակը. Արարատ Միրզոյան

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ տարբերակը, և այս տարբերակը ներառում է լիովին համաձայնեցված տեքստ:


Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հաստատելով, որ կա իրական հնարավորություն կարճ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու:


«Կան կետեր, որոնք նախկինում լիովին համաձայնեցվել են, և կան տարբեր հոդվածների հատվածներ, որոնք հաջողվել է համաձայնեցնել: Փաստացի և տեխնիկապես տեքստը լիովին համաձայնեցված է: Եվ սա մեր առաջարկն է՝ ստորագրել այն, ինչ արդեն համաձայնեցվել է», - ասել է Միրզոյանը:


Նրա խոսքերով, Երևանը ներկայումս սպասում է Բաքվի արձագանքին: «Հավատում ենք, որ կա իրական հնարավորություն կարճ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և այդպիսով բացելու կայուն խաղաղության և կայունության էջ ու դարաշրջան Հարավային Կովկասի տարածաշրջանում», - հայտարարել է նա:


Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի մոտեցումները հայտնի են. «Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հայեցակարգում ամրագրված սկզբունքների շրջանակներում»:


 

Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ
Հաջորդ նորություն next