Հայաստանը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանը ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ըննդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգույթուններ, որ այդպիսի բան կա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ առաջարկած տրամաբանությունը հետևյալն է՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանգրերը չեն կարող վավերացվել:
Նրա խոսքով, տարածքային պահանջներ եթե լինեն, կլինեն անկախ նրանից՝ խաղաղության պայմանագիր կա, թե ոչ, Սահմանադրության մեջ գրված է, թե ոչ: Ավելին, ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց "մենք այս հարցը չենք բարձրացնում".
«Որովհետև խաղաղության պայմանագրի այս ընթացակարգը, որը մեր մոտ է տեղի ունենալու, այն տեղի է ունենալու նաև նրանց մոտ և այս հարցը լուծվելու է",- վստահեցրեց Փաշինյանը:
Ապա հավելեց՝ Հայաստանը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանից: