25.11.2024
Նարեկացու շունչը. Երևանում տեղի կունենա Սերգեյ Եկիմովի կոնցերտի համաշխարհային պրեմիերան
prev Նախորդ նորություն

Եթե բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր ստորագրվի, նշանակում է՝ երբեք չենք ստորագրի

Մենք ասել ենք, որ կա 13 հոդված, որոնք պաշտոնապես ամբողջությամբ համաձայնեցված են, նախաբանը և վերնագիրը համաձայնեցված է, 3 հոդված մասնակի է համաձայնեցված: Կա ևս մեկ հոդված, որն ընդհանրապես համաձայնեցված չէ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսպես կոչված խաղաղության պայմանագրի հարցին:


Նրա խոսքով, եթե կանխավարկածն այն լինի, որ բոլոր կարևոր հարցերը պետք է լուծենք, նոր խաղաղության պայմանագիրը ստորագրվի, դա նշանակում է, որ երբեք չենք ստորագրի:


"Որովհետև եթե չորս հարցի շուրջ գանք համաձայնության, ապա էլի չորս հարց կլինի, որ համաձայնեցման կարիք ունեն: Բոլոր երկրների հետ հարաբերություններում կան չորս, հինգ, տաս հարց, որ կա համաձայնեցման կարիք",- նշեց Փաշինյանը:


Ապա հավելեց.


«Մենք չենք առաջարկում 13 հոդվածանոց խաղաղության պայմանագիր, առաջարկում ենք 16 հոդվածանոց պայմանագիր, և բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն։ Երեք հոդվածի համար բովանդակությունը, սկզբնականի համեմատ, մասամբ է համաձայնեցված, մնացածը՝ ամբողջությամբ»։