25.11.2024
Ո՞րն է «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթյունի պատճառը. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նարեկացու շունչը. Երևանում տեղի կունենա Սերգեյ Եկիմովի կոնցերտի համաշխարհային պրեմիերան

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատմական իրադարձություն է սպասվում. կկայանա Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (Սանկտ-Պետերբուրգ) ‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Կոնցերտը բացառիկ է նրանով, որ գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա:


 Համերգը կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի աջակցությամբ:


‹‹Արեգակն Արդար›› երգչախմբային կոնցերտը կհնչի ‹‹Նիժնի Նովգորոդ›› կամերային երգչախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ: 


Համերգին կհնչի նաև Սերգեյ Եկիմովի ‹‹Այն խոսքը, որով կդատապարտես ինձ›› (‹‹То слово, что мне скажешь в осужденье››) երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› աղոթագրքի՝ Նաում Գրեբնևի ռուսրեն թարգմանությամբ (Հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև հեղինակի Երգչախմբային երեք մանրերգեր՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների և Երգչախմբային կոնցերտ՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների: 


Համերգին կհնչեն նաև Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի ‹‹Որտեղի՞ց այսքան քնքշանք›› (‹‹Откуда такая нежность››) երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա: 


Սեպտեմբերի 13-ին, ժամը` 15:00-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս, մուտքն ազատ է։